Սկեսուրս պատմեց, թե ինչպես զուգարանակոնքի համար նախատեսված գնդիկներ պատրաստել, հիմա էլ շաբաթներով զուգարան մաքրելու կարիք չի լինում, էլ չեմ ասում գումար խնայելու մասին

Ես այլևս խանութից զուգարանակոնքի համար նախատեսված գնդակներ չեմ գնում։ Հարևանուհիներից մեկը՝ տիկին Հասմիկը, գաղտնի ասաց, թե ինչպես պետք է մաքրության և թարմության գնդակներ պատրաստել զուգարանակոնքի համար։ Դրանք էժան են ստացվում և շատ հեշտ են պատրաստվում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենցաղային քիմիկատները վերջերս շատ են թանկացել (որոշ ապրանքներ 50%-ով և ավելի), այս միջոցը շատ է օգնում։

Ձեզ անհրաժեշտ է․ 3 ճաշի գդալ լվացքի փոշի, 1 ճ. գ. ատամի մածուկ (անանուխ), 1 ճ. գ. աման լվանալու միջոց, գույն հաղորդիչներ կամ արոմատիզատորներ (ըստ ցանկության) 0,5 ճ.գ սոդա: Հարմար տարայի մեջ գնդիկների համար զանգված պատրաստելու համար լվացքի փոշին խառնեք ատամի մածուկի հետ։ Լցնել մի քիչ սոդա, ապա լցնել աման լվանալու միջոցը։ Լավ խառնել մինչև միատարր դառնա։ Եթե զանգվածը հեղուկ է դուրս գալիս, ապա արժե դրան մի քիչ փոշի ավելացնել։

Եթե այն չափազանց չոր է, ապա արժե լցնել մի փոքր փրփրած աման լվանալու հեղուկ։ Կրկին խառնել։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել ցանկացած գույն հաղորդող միջոց և արոմատիզատոր: Պատրաստի զանգվածից գնդիկներ ենք ձևոավորում։ Թողեք դրանք 20 րոպե, որպեսզի պնդանան։ Առաջարկում եմ չափը ձևավորել վաճառվող գնդիկների չափով։ Ի դեպ, այս զանգվածից կարելի է նույնիսկ արձանիկներ քանդակել՝ այն շատ պլաստիկ է։

Գնդիկները տարածեցի խանութից գնվածների ֆորմայի մեջ։ Եթե չկա նման պլաստիկ ֆորմաներ, կարող եք այս զանգվածից ձևավորել շատ փոքր գնդիկներ և մեկ առ մեկ նետել զուգարանակոնքի մեջ։ Դուք կարող եք դրանք դնել մի գեղեցիկ թափանցիկ տարայի մեջ: Նրանք այդ կերպ նաև կզարդարեն ձեր լոգարանը:

Իսկ զուգարանակոնքի համար գնդիկներ պատրաստելու եղանակին ավելին մանրամասն ծանոթանալու համար դիտե՛ք «Make Hands» ալիքի տեսանյութը։ Այս ալիքում գեղեցկուհի արհեստավոր Ելենան կիսվում է հետաքրքիր վարպետության դասերով՝ մանրամասն լուսանկարներով, օգտակար խորհուրդներով և տան համար պիտանի լայֆ հաք։ 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.